Հաճախորդի համաձայնությունը

Սույնով տալիս եմ իմ համաձայնությունը առ այն, որ

☑ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի կողմից, առանց ինձ տեղեկացնելու, հարցումներ կատարվեն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այլ վարկային բյուրոներին, ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին և վերջիններիս խնդրում եմ Բանկին տրամադրել համապատասխանաբար իմ՝ որպես վարկառուի/ո կազմակերպության միակ հիմնադրի/տնօրենի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ֆինանսական տվյալներ, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք կարող են առնչվել ինձ հետ համապատասխան վարկային (փոխառություն և այլն) և այլ պայմանագրեր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս, ինչպես նաև վարկային (փոխառության և այլն) և այլ պայմանագրեր կնքելու դեպքում տվյալ պայմանագրի գործողության ողջ ընթացքում ցանկացած պահի Բանկը ստանա իմ ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ֆինանսական տվյալներ, ինչպես նաև այլ տվյալներ։

Բանկը ցանկացած պահի հարցումներ կատարի ՀՀ օրենսդրությամբ սահմանված Հանրային բազաներին, և բանկային սպասարկման ոլորտում հաճախորդների վերաբերյալ տվյալներ մշակող այլ անձանց, և ստանա կազմակերպության և/կամ իմ վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում՝ անձնական տվյալներ), իսկ վերոնշյալ իրավասու մարմիններին խնդրում եմ, հարցմանն ի պատասխան, ցանկացած հարցվող տվյալ (այդ թվում՝ անձնական) փոխանցել Բանկին, որոնք Բանկի կողմից մշակվելու են ինձ հասցեագրված ծանուցմամբ (այսուհետ՝ Ծանուցում) նկարագրված կարգով և ժամկետներում, որը հասանելի է կայքում և Բանկի տարածքում:

☑ Կազմակերպության և/կամ իմ անձնական տվյալները Բանկի կողմից փոխանցվեն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ, ՀՀ Կենտրոնական բանկ, Բանկի հետ համագործակցող այլ վարկային բյուրոների և բանկային սպասարկման ոլորտում հաճախորդների վերաբերյալ տվյալներ մշակող այլ անձանց:
Սքորինգային (առցանց) համակարգով հաստատված հայտի առկայությունը դեռևս չի համարվում Բանկի կողմից վարկի տրամադրման վերջնական որոշում, և Բանկն իրավունք ունի Հաճախորդի վարկունակության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ իրականացնել, որի դեպքում վարկի տրամադրման վերջնական որոշումն ընդունվում է Բանկի կողմից, ինչի մասին Հաճախորդը ծանուցվում է:

Հաճախորդը հավաստիացնում է, որ տեղեկացված է, որ կրում է պատասխանատվություն սույն հարթակում/անձնական էջում լրացված տվյալների, տրամադրված տեղեկատվության, կատարված գործողությունների և դրանց հետևանքների համար:
Հաճախորդը հավաստիացնում է, որ սույն հարթակում/անձնական էջում կատարված գործողությունները արտահայտում են վերջինիս կամքը:
Բանկը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից իր տվյալները, այդ թվում՝ անձնական, օգտագործվող գաղտնաբառերը, այլ տվյալները, տեղեկատվությունը այլ/երրորդ անձանց հասանելի դարձնելու հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:
Բանկը պատասխանատվություն չի կրում սույն հարթակի շրջանակներում Հաճախորդի կատարված գործողությունների և դրանք հետևանքների համար:

Հավաստում եմ, որ կարդացել եմ համաձայնությունը, ծանոթացել եմ Ծանուցմանը, որոնք ինձ համար ամբողջությամբ հասկանալի են և ընդունելի։